«Իրատես». Արցախյան ընտրություններում Արայիկ Հարությունյանից բացի լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը
«Իրատես» թերթը գրում է. «Արցախյան ընտրություններում հաջողության հասնելու շանսը շարունակում է պահպանել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը խորհրդարանում ևս մեծ թվով մանդատներ կարող է ունենալ: Լուրջ շանսեր ունի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, մասամբ էլ` Աշոտ Ղուլյանը, որոնք հատկապես վերջին տասնօրյակում կտրուկ ակտիվացել են, իսկ Վիտալի Բալասանյանն սկսել է խիստ կառուցողական, գրագետ քարոզարշավ վարել:
Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել, դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն: Ասում են, սակայն, որ նրա ու Սամվել Բաμայանի ոչ միանշանակ համագործակցությունը վնասել է երկուսին էլ. մեխանիկական միակցման այդ տանդեմը բացարձակապես չի արժանացել արցախցիների հավանությանը` ոչ միայն Մասիսի ֆլեգմատիկ, այլև Կամանդույուշչիի արկածախնդիր, վերջին շրջանում էլ ցանկացած ձեռնարկ տապալելու պատճառով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան