«Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ բարձր է գնահատում։ Այս մասին գրում է cnbc.com-ը։
ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը Ժնևում կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ այժմ կորոնավիրուսի տարածման ռիսկը ամենաբարձր մակարդակում է։
«Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- կոչ է արել Ռայանը՝ դիմելով բոլոր պետությունների կառավարություններին։
Ռայանը վստահեցրել է, որ պետությունների առաջնորդները դեռևս հնարավորություն ունեն վիրուսն իրենց սահմաններից հեռու պահելու. «Սպասելն այս դեպքում արդարացում չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
- Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
- Եվս մեկ զբոսաշրջային նավի ուղևորների մոտ կորոնավիրուս են կասկածել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան