Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը
Ադրբեջանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Ադրբեջանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք։
«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ, որոշվել է 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի փետրվարի 29-ից»,- նշվում է Ադրբեջանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վարչության հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
- Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել է 34-ի
- Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան