Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, որևէ կապ չունի «Մարտի 1»-ի զոհերի ու վիրավորների հետ, նախագահական ընտրությունների օրինականության հետ։ «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
«Այս գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել։ Անհրաժեշտ է ուշադրության դարձնել ու բացահայտել տաս զոհերի մահվան հանգամանքները, սակայն տեսնում ենք 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանք»,- նշեց պաշտպանը։
Ա.Օրբելյանը նշեց, որ ՔՕ 300-րդ հոդվածը կիրառելի չէ, 300.1 հոդվածը նույնպես կիրառելի չէ. «Եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնի, որ կիրառելի է... իրար հետ կապ չունեն, հետևաբար կիրառելի չէ։ Ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ, այսինքն՝ հոդված չկա, այդ հոդվածն էլ, որը կա, բանի պետք չէ։ Այդ հոդվածը չի գործում, կարող է քննարկվել այլ հոդվածների տակ»։
Ա.Օրբելյանի խոսքով, «Մարտի 1»-ի գործը քննվում է տարբեր էպիզոդներով, սակայն տարբեր քննարկումների ժամանակ խեղաթյուրում են՝ տեղի ունեցածը ներկայացնելով մի գործը մյուսով։
Կոնֆերանսի ընթացքում Ռ. Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց գործի հետ կապված բազմաթիվ խախտումներ, ապա ընդգծեց. «Քանի դեռ խախտումները վերացված չեն, Հայաստանում «Մարտի 1»-ի որևէ գործ նորմալ քննվել չի կարող»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան
- Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
- Ալումյան. Գնալով ավելի ակնհայտ դառնում բոլորի համար, որ Քոչարյանի գործով առկա է քաղաքական հետապնդում
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
- Վիկտոր Սողոմոնյան. Ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ դրված է քննարկման, որին բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է