Կանադայում կորոնավիրուս է հայտնաբերվել Եգիպտոսից ժամանած քաղաքացու մոտ
Կանադայի Օնտարիո նահանգում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք։ Վարակված քաղաքացին վերջերս է վերադարձել Եգիպտոսից։ Այս մասին ասվում է Կանադայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
Նշվում է, որ ճամփորդության ընթացքում տղամարդը կրել է բժշկական դիմակ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Եգիպտոսում մինչ այժմ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի միայն մեկ դեպք:
Օնտարիոյի առողջապահության նախարարությունը նշում է, որ նահանգում գրանցվել է COVID-19 վարակի միայն ութ դեպք: Վարակվածներից 3-ը հաղթահարել են հիվանդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ զբոսաշրջային նավի ուղևորների մոտ կորոնավիրուս են կասկածել
- Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 950-ի
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
- Դիմակներ, դպրոց, փողոց, ախտահանիչներ, վիրուսներ, կորոնավիրուս՝ ինչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան