Իրավունք 14:13 29/02/2020 Հայաստան

Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին

«Այն ձևով, ինչ ձևով հասարակության ներկայացնում են «Մարտի 1»- գործողությունները, կառուցված է մի շարք միֆերի վրա»,- «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպված «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ հասարակության մի մասի համար այդ միֆերն իրականություն է թվում։ Ըստ փաստաբանի, միֆերի թվում է այն, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հ.Ալումյանը հիշեցրեց, որ ՍԴ որոշմամբ, դիտորդական առաքելությունների ամփոփիչ արդյունքներով հաստատվել է, որ ընտրությունների արդյունքներն օրինական են։

Ինչ վերաբերում է 0038 հրամանին, պաշտպան ասաց, որ ընդհանրապես Հայաստանի նախկին երեք նախագահների դեպքում այնպիսի դրվածք չի եղել, որ պաշտպանության նախարարի հրամաններն ուղարկվեին ՀՀ նախագահին, որպեսզի հավատանության տար, որ արձակվի կամ չարձակվի, ուղարկվի ի գիտություն։

«Երբ գործի շրջանակում ծանոթացել ենք հրամանին, բովանդակությունից պարզ երևում է, որ ուղղված է նրան, որ զորքը բերվում է զորանոցային վիճակի։ Իսկ դա այն չէ, ինչ դատախազությունը ներկայացնում է՝ մարտական վիճակի։ Զորանոցային վիճակը նշանակում է, որ սպաները գիշերը մնում են զորամասում։ Պարզ է, թե ինչի համար. եթե զորքերում աշխատանք է տարվում, որ զինվորներին ներքաշեն այդ պրոցեսների մեջ, պարզ է, թե ինչու պետք է որոշ ժամանակով զորքը գտնվի զորանոցային վիճակում»,- ասաց Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, նա նշեց, որ հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ այնտեղ հավաքված ցուցարարների մոտ մարտական նռնակներ, մոլոտովի կոկտելներ, մահակներ, ոզնի կոչվող մետաղական սարքեր կային։

«Ոստիկանության պետը որոշում է մարտի 1-ի առավոտյան շատ շուտ այդտեղ իրականացնել զննում՝ զենքը հայտնաբերելու համար: Ինչո՞ւ առավոտ շուտ, որպեսզի հնարավորինս չափ բացառվի հավանականությունը, որ պատահական մարդիկ կգտնվեն այդտեղ ու անհարմարություններ կունենան, որպեսզի հնարավորինս չափ քիչ տուժի քաղաքի բնականոն կյանքը: Առավոտյան ոստիկանները հավաքվում են այդտեղ, դիրքավորվում են, հնչում է հայտարարություն, որ կատարվում է զննություն՝ արգելված իրերը հայտնաբերելու համար: Դժբախտաբար  միջոցառումից մի քանի ժամ առաջ մի բարձրաստիճան ոստիկանական սպա այնտեղ գտնվող անձնաց զգուշացրած է լինում, որ նման միջոցառում է լինելու, նրանք արդեն դիմադրության պատրաստ սպասում էին ոստիկաններին: Դժբախտաբար, տեղի է ունենում ուժեղ բախում ոստիկանների ու այնտեղ գտնվող անձնաց միջև: Մի մասին ցրում են, մի մասին բերման ենթարկում: Զննության ժամանակ այդտեղ հայտնաբերում են մեծ քանակությամբ մոլոտովի կոկտելներ, փայտյա ու մետաղյա մահակներ, ոզնի կոչվող  առարկաներ, նաև մարտական նռնակներ: Դա ամբողջը արձանագրված է, առկա է քրեական գործում, ինտերնետում»,- ներկայացրեց Հ.Ալումյանը:

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած դեպքերին, Հայկ Ալումյանն ասաց, որ այդտեղ կարևոր իրադարձություն է  տեղի ունենում, որը մեծ չափով ազդում է հետագա ընթացքի վրա, նաև ցույց է տալիս, թե  ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել այն ժամանակ, և մասամբ նաև այդ տեխնոլոգիաները մինչև հիմա են կիրառվում կապված «Մարտի 1»-ի դեպքերի հետ:

«Հայտնվում է մի կին, որը հավաքվածներին հայտարարում է, որ առավոտյան Ազատության հրապարակում  գործողություն կատարելիս ոստիկանները սպանել են մի հինգ տարեկան աղջիկ երեխայի: Նա նաև մի կոշիկ է մի տեղից բերում և հավաքվածներին ցույց տալիս, որ սպանված երեխայի կոշիկն է: Լուրը տարածվում է քաղաքով մեկ, նույնիսկ նրանք, ովքեր կարող էին բացարձակ անտարբեր լինեին այդ ամենի նկատմամբ, ցնցվում են, ընդունում են ճշմարտություն: Երեխայի կոշիկի կողքին սկսում են ծաղիկներ դնել:  Արդեն այդ կինը չէ, այլ «ռեժիսորները»: Հետո «ռեժիսորները» որոշում են մոմավառություն կատարել երեխայի հիշատակին, որը երբևէ չի եղել ու չի սպանվել: Պատկերացրեք այդ ամբոխի լարումը: 

Մարդկանց մոտ թշնամանք է առաջանում ոստիկանների նկատմամբ: Զարմանալի չէ, թե ինչ ատելությամբ են ցերեկը քաղաքապետարանի մոտ հարձակվում ոստիկանների վրա: Մարդկանց աստիճանաբար ավելի ու ավելի են լարում, կոչ են անում զինվել: Մարդիկ զինվում են ամրաններով, այնտեղ գտնվող շինարարությունից երկաթյա ձողեր են պոկում, զինվում են քարերով, բերում են մոլոտովի կոկտելներ, ոզնի կոչվող առականեր: Ընդ որում այսօր, պարոն Քոչարյանի  մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ սրանք խաղաղ ցուցարարներ են: Այսինքն մեղադրական եզարակացության մեջ նշված է, որ խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով են ոստիկանական ուժերները, զինվորականները ներգրավել»,- տեսանյութեր ներկայացնելով՝ ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Երևանում զորքերի տեղակայման մասին, նա նշեց, որ այս դեպքում էլ իրականությունը քողարկված է միֆերի տակ. «Մարտի 1-ին զորքերը եղել են Երևանում, տեղակայված են եղել Լեո- Պարոնյան փողոցների խաչմերուկին, որպեսզի բացառեն խաղաղ ցուցարարների առաջխաղացումը դեպի նախագահական նստավայր ու Ազգային ժողով: Զորքերը կենտրոնացած են եղել  Կենտրոնական բանկի դիմացի պուրակով մինչև Հանրապետության հրապարակ, որպեսզի բացառեն ժողովրդի երթը դեպի կառավարական շենք: Զորքեր են տեղակայված եղել կառավարական շենքի ողջ շրջակայքով, որպեսզի բացառեն հարձակումը կառավարական շենքի վրա: Զորքեր են տեղակայված եղել կամուրջների և ստրատեգիական այլ օբյեկտների մոտակայքում, որպեսզի բացառեն խռովորությունները ստորատեգիական օբյեկտների ուղղությամբ տանելը: Զորքերը  տեղակայված են եղել այն հաշվարկով, որպեսզի որևէ հատվածում ուղղակի շփման մեջ չհայտնվեն ցուցարարների հետ:

Ասում են՝ զորքերին կրակելու հրաման է եղել:  Այսօրվա գլավոր շտաբի պետն ասուլիս ժամանակ ասել է՝ զորքերը կրակելու հրաման չեն ունեցել»:

Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ այդ ամենը հանգեցրել է 10 զոհերի, 187 ոստիկանի և 32 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքների:

«Հիմա դուք պատկերացում ենք՝ 187 ոստիկան է  տուժել, ընդ որում ոստիկանները եղել են հատուկ պաշտպանության ապահովող համազգեստով:
Պատկերացնո՞ւմ եք, որ սա կարող է տեղի ունենալ այն դեպքում, որ ցույցը եղել է խաղաղ,  իսկ ոստիկանները գերազացել են իրենց լիազորությունները: Հաշվի առեք, որ ոստիկանների ստացած մարմնական վնասվածքների մեծամասնությունը եղել է  այրվածքներ կամ  բեկորային վնասվածքներ: Իսկ սպանված կապիտանը բազմաթիվ բեկորային  վնասվածքների ու այրվածքների արդյունքում է մահացել: Կարճ ասած՝ անմիջապես իր կողքը մարտական նռնակ է պայթել: Եվ այս պայմաններում մեզ պետք է ասեն, որ ցույցերը եղել են խաղաղ, իսկ  ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ:
Տարիներ շարունակ մեզ ասել են, որ սադրիչներն են թալանել խանութները, փորձում էին ապացուցել, որ ավտոմեքենաներն այրել են սադրիչներ, որպեսզի հիմք ստեղծեն,  որ պետությունը ուժ կիրառի»,-ասաց Ռ.Քոչարյանի պաշտպանը:

Կոնֆերանսին ներկայացվեց Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի հեռախոսազրույցից մի հատված. «Սիրունյան- ժողովուրդը պրոսպեկտը գրավել է ամբողջությամբ, Պարոնյան փողոցը մինչև Պռոշյան:
Արզումանյան- Ավտո, բան են վառում…
Սիրունյան- Միլիցեքի ավտոները մենակ, մեկ էլ լֆիկի խանութն են թալանում…»:

Այնուհետև հնչում է ծիծաղ:

Հայկ Ալումյանն ասաց. «Կարևոր է, թե երբ է  տեղի է ունեցել այս խոսակցությունը՝ մարտի 1-ին, երեկոյան ժամը 11:40-ի սահմաններում, երբ որ համարյա բոլոր զոհերի մասին հայտնի էին:

Իսկ մեզ փորձում են ասել, որ հատուկ սադրանք են արել, որպեսզի հիմք լիներ,  որ պետությունը ուժ կիրառեր:
Այսպես է ամեն ինչը եղել: Եթե այս պայմաններում արտակարգ դրություն չհայտարարվեր, պատկերացեք՝ ինչ էր տեղի ունենալու հետո»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}