Եվս մեկ զբոսաշրջային նավի ուղևորների մոտ կորոնավիրուս են կասկածել
Braemar կրուիզային նավը հետ են դարձրել Դոմինիկյան հանրապետությունից, քանի որ մի քանի ուղևորի մոտ կասկածել են կորոնավիրուսի առկայություն։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Դոմինիկյան հանրապետության առողջապահության մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ հրաժարվել են ընդունել նավը, երբ նավատպետը հաղորդել է, որ 8 ուղևորի մոտ նկատվել են ախտանշաններ՝ դողէրոցք, հազ և շնչառության դժվարություն։
Fred Olsen Cruise Lines ընկերությունը, որի պատկանում է նավը, պնդել է, որ հանգստացողներից ոչ մեկի մոտ չի եղել չինական մահացու վիրուսի նշաններ, նշվում է, որ նրանք իրենց լավ են զգում։ Չնայած դրան, դոմինիկյան իշխանությունները մերժել են ընդունել 1128 ուղևորին և անձնակազմի 384 անդամին։
Հիշեցնենք, որ Ճապոնիայում Diamond Princess նավում փետրվարի 5-ին արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածներ։ Նավի վրա եղել է 3700 ուղևոր, 31-ի մոտ բժիշկները կասկածել էին կորոնավիրուս։ Ողջ անձնակազմն ու ուղևորները երկու շաբաթ կարանտինի մեջ են։ Նրանց կարգադրվել են մնալ սենյակներում, սնունդ նրանց տրամադրել են հենց սենյակներում:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի
- Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում
- Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
- Ռուս տուրօպերատորները կորուստներ ունեն կորոնավիրուսի պատճառով
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան
- Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
- Կորոնավիրուս՝ բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
- Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան