Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 միլիարդ դոլար
Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողությունը մեկ շաբաթում նվազել է 444 միլիարդ դոլարով կորոնավիրուսի պատճառով, որը բացասաբար է անդրադառնում ֆոնդային շուկայի վրա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը:
Ամենաշատը կորցրել են աշխարհի ամենահարուստ երեք մարդիկ՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, LVMH սեփականատեր Բերնար Առնոն: Նրանց ընդհանուր կարողությունը նվազել է 30 միլիարդ դոլարով:
Tesla- ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որը զբաղեցնում է 25-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեծ կորուստներ է կրել: Նա մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է 9 միլիարդ դոլար՝ իր ընկերության բաժնետոմսերի գնի անկման հետևանքով: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համար շաբաթը նույնպես հաջող չի եղել. կորցրել է ավելի քան 6,5 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 950-ի
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով
- Ռուս տուրօպերատորները կորուստներ ունեն կորոնավիրուսի պատճառով
- Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել է 34-ի
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
- Կորոնավիրուս՝ բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանը ինտենսիվ ստուգումներ է իրականացնում նաև Սադախլոյի անցակետում