Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
Կալիֆոռնիայում հայտնաբերված կորոնավիրուսի առաջին դեպքը, որի պատճառները դեռ հայտնի չեն, մեծացնում է ճնշումը ԱՄՆ-ի օրենսդիների վրա՝ անդրադառնալու վարակի տարածման սպառնալիքին: Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայն»-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեկ շաբաթյա հակասական ուղերձներից հետո փոխնախագահ Մայք Փենսը ստանձնեց ԱՄՆ-ի դիրքորոշումն արտահայտելու պատասխանատվությունը:
«Մենք պատրաստվում են կառավարության ողջ ուշադրությունը սևեռել այս կողմ: Նախագահը ցանկացավ հստակեցնել խնդրի կարեւորությունը»,- ասել է փոխնախագահ Փենսը:
Սակայն անսպասելի կորոնավիրուսի դեմ պայքարը ԱՄՆ-ի Կոնգրեսից լրացուցիչ գումար կպահանջի՝ թույլ տալով դեմոկրատներին մատնանշել այն փաստը, որ նախագահ Թրամփը փորձել է կրճատել այն ծրագրերը, որոնք կարող էին այս պայմաններում անհրաժեշտ լինել:
«Ո՞վ 35 միլիոն դոլարով կրճատեց վարակիչ հիվանդությունների արագ արձագանքման հիմնադրամը. Նախագահ Թրամփը: Ո՞վ 85 միլիոնով կրճատեց նոր առաջացող վարակիչ հիվանդությունների հաշիվը. Նախագահ Թրամփը: Ո՞վ 120 միլիոնով կրճատեց հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման ծրագրերը. Նախագահ Թրամփը: Եվ ո՞վ ուղղակի առաջարկեց 16%-ով կրճատել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների բյուջեն: Այդ գործակալությունը պատասխանատու է նման վիրուսների դեմ պայքարի համար: Ո´չ թե Դեմոկրատները, ո´չ էլ մամուլը, այլ նախագահ Թրամթը դա արեց», - նշել էՍենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:
Աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետականները, սակայն, դեմոկրատներին մեղադրում են համաշխարհային ճգնաժամը քաղաքականացնելու մեջ:
«Կորոնավիրուսի համար միևնույն են կուսացական տարաձայնությունները կամ քաղաքական լրահոսը: Այս նոր հիվանդությունը չի պատրաստվում դադար տալ, որպեսզի ներկայացուցիչները կարողանան ձևական վեճերում ներգրավվել, ինչը մեզ արդյուքներից ավելի շատ հեռացնում է, քան մոտեցնում»,- ասաց Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մըքքոնելը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով փորձել էր հանդարտեցնել վիրուսի վախերը այցելելով իր շրջանի չինական թաղամաս, ասաց՝ օրենսդիրները պատրաստվում էին պայմանավորվել հատկացումների շուրջ:
«Մենք պետք է պատրաստ լինենք միավորել Կոնգրեսում երկու կուսակցությունների և վարչակազմի ջանքերը՝ հասնելու նպատակին: Կյանքեր են վտանգված: Սա աննուներ տալու և քաղաքականությանմբ զբաղվելու ժամանկը չէ», - պնդել է նա:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով «Լիվերպուլը» կարող է զրկվել չեմպիոնի տիտղոսից
- Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին կարող է առավելություններ տալ. Խաչատրյան
- Կանադայում կորոնավիրուս է հայտնաբերվել Եգիպտոսից ժամանած քաղաքացու մոտ
- Եվս մեկ զբոսաշրջային նավի ուղևորների մոտ կորոնավիրուս են կասկածել
- Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան