«Հրապարակ». ՍԴ դատավորները իշխանության առաջարկներին ի պտասխան հասկացրել են, որ չեն զիջելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղաժամ թոշակի գնալուց ՍԴ դատավորների հրաժարվելը խոր հիասթափություն է առաջացրել իշխանական թիմում։ Պարզվում է` մինչև վերջին վայրկյանը նրանք ոչ միայն հույս են ունեցել, որ հրաժարական տվողներ կլինեն, այլև վերջին օրը հայտնի դեմքերը` շտաբի ղեկավար, բարձրաստիճաններ, հանդիպումների են հրավիրել դատավորներին, բացի ՍԴ անդամ կանանցից, որոնց հաստատակամությանը ոչ ոք չէր կասկածում։
«Հանրաքվեն առաջին հերթին մտածել էին ոչ թե անցկացնելու, այլ որպես ճնշման լուրջ գործիք՝ դատավորների վրա։ Իշխանությունն առանձնապես հակված չէ, որ հանրաքվեն տեղի ունենա, այն պետք էր, որպեսզի դատավորները հասկանային` մեկ ամիս հետո, այս կամ այն կերպ, հեռանալու են, ուրեմն պետք է «լավով» գնալ, սակայն «գործիքը» չաշխատեց։ Հիմա ստիպված կլինեն գնալ հանրաքվեի, որի դրական արդյունքները ևս կասկածելի են»,- ասաց մեր աղբյուրը:
Իսկ գնացե՞լ են հանդիպման դատավորները վերջին օրերին։ «Ոչ, մի մասը անցնող ամսվա ընթացքում արձագանքել էր իշխանությունների՝ հանդիպման առաջարկներին, սակայն վերջին օրը, մեկ մարդու նման, չեն արձագանքել, չեն գնացել՝ հասկացնելով, որ չեն զիջելու»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: