Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակ կվերականգնվի
Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն: Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնելու են «զրոյից», քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:
Նա հայտնել է, որ շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները:
«Անվերջության ժապավեն»-ի վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանք»-ի համար՝ մոտ 62 մլն 500 հազար:
Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված քանդակագործ Դավիթ Բեջանյանի 20 մետր բարձրության «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանի անմխիթար վիճակի մասին արդեն մի քանի տարի է ահազանգում են:
Հարակից հրապարակումներ`
- Նադեժդա Սարգսյան. Մի քանի տարի շարունակ Մշակույթի նախարարությունը ոչինչ չարեց
- Մինչ մշակույթի նախարարությունը սպասում է, ճակատագրի հեգնանքով «Հավերժության ժապավենը» ոչնչանում է
- Կերան «Հավերժության ժապավենը» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան