«Ինձ ուղղակի հրաշալի ընդունեցին». Դել Պիերոն՝ իր Հայաստան կատարած այցի մասին
Թուրինի «Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերոն «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի ընթացքում պատմել է իր՝ Հայաստան կատարած այցի մասին։
Նա նշել է, որ միշտ էլ հաճելի է այցելել երկիր, որը տարբերվում է քո հայրենիքից։
Ուրգանտի հարցին՝ ճի՞շտ է, որ Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված կարանտինի պատճառով Դել Պիերոն չի կարող Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալ, ֆուտբոլիստը պատասխանել է՝ այո, ապա հավելել, որ այդ խնդրի շնորհիվ նա հիանալի տուրիստական ուղևորություն է կատարել Հայաստան:
«Միլանում վիզա ստանալու համար արձանագրություն ունեի, բայց կարանտինի պատճառով ամեն ինչ տեղափոխվեց: Դա ինձ թույլ տվեց հիանալի տուրիստական ուղևորություն կատարել դեպի Հայաստան, որտեղ և պետք է ՌԴ-ի վիզա ստանայի»,- ասել է Դել Պիերոն, ապա հավելել՝ Երևանում ամեն ինչ լավ էր, բոլորը շատ բարի էին:
Ուրգանտը կատակելով պատասխանել է՝ այո, հայերը կարողանում են լավ ընդունել. «Զարմանալի է, որ դուք եկել եք Ռուսաստան, կարող էիք մնալ և Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին