Լևոն Քոչարյան. Նախկին վարչապետների հետ համաձայնություն կա, նրանք պատրաստ են գալ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այն կարծիքին է, որ նախկին վարչապետները չեն խուսափի ներկայանալ դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու համար:
«Նրանց հետ համաձայնություն կա, նրանք պատրաստ են գալ դատարան: Ենթադրում եմ, որ խնդիրներ չպետք է լինեն ու իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այդ քայլին գնալու համար: Հաստատապես գիտեմ՝ նրանք պատկերացնում են, թե ինչ հարձակումների են ենթարկվելու իշխանամերձ շրջանակների կողմից», - Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։
Լ.Քոչարյանի խոսքով, դժվար է հավատալ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կիրականացնի արդարադատություն։ Նա բացատրում է սա՝ ամիսներ շարունակ ականատես եղած իրադրությունով։ Ռոբերտ Քոչարյանի որդու խորին համոզմամբ, դատավորը ենթարկվում է ճնշումների՝ նկատի ունենալով դատավոր Դավիթ Գրիգորյանի փորձը, որի նկատմամբ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո հարուցվել է քրեական գործ, լիազորությունները կասեցվել են, դատարանները շրջափակվել էին:
«Կարծում եմ՝ այդ ամենն արվել է, որպեսզի հաջորդ դատավորներն իմանան, որ այսպես էլ կարող է լինել: Դատավոր Դանիբեկյանը հետևում է հենց նրան, ինչ որ իրենից ակնկալում են իշխանությունները:
Շատ լավ կլինի, որ իր մեջ խիզախություն, քաջություն գտնի, վերադառնա օրինական դաշտ, իրականացնի արդարադատություն առանց մտավախությունների: Իհարկե, դժվար է հավատալ, բայց իմ ակնկալիքը սա է»,- ասաց Լ. Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սարգիս Գրիգորյան. 2008 թ. մարտի 1-ին առկա էր հուժկու վտանգ ներքին անվտանգությանը
- Միկոյան. Վիլիսի հետ կապված լուրը ԱԺ ամբիոնից շրջանառած Ստյոպա Սաֆարյանը ՀՔԾ-ում ասել է, որ անձամբ չի տեսել
- Խուդոյան. Եթե ցուցարարը մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց
- Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ
- Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին
- Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել
- Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը
- ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի կոչին
- Լևոն Քոչարյան. Ամեն անգամ շեշտելով, թե ժողովրդի պահանջն է, բացարձակ սուտ է
- Լևոն Քոչարյան. Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման
- Լևոն Քոչարյան. Ամենակարևոր ձեռքբերումը հենց կայացած բանակ ունենալն է
- Լևոն Քոչարյան. Թավադյանի դեմ այս գործողություններով փորձ է արվում ճնշել մամուլը
- Լևոն Քոչարյան. Հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեք
- Լևոն Քոչարյան. Միանշանակ ունենալու ենք հաջողություն
- Լևոն Քոչարյան. Այս տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի