Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
Իդլիբի շուրջ զարգացող իրավիճակների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույցներ է ունցել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։
Նշվում է, որ Թուրքիայի և ՌԴ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն են ձեռք բերել հանդիպելու և Իդլիբում տեղի ունեցող իրավիճակը քննարկելու համար։
Ինչպես հայտում է «RadioFreeEurope»-ը ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ աջակցելու է Սիրիայի հյուսիս-արևմուտքում լարվածության նվազման ուղղությամբ Անկարայի ջանքերին։
Թրամփը նաև ցավակցություն է հայտնել և դատապարտել երեկ տեղի ունեցած հարձակումները, որոնք Սիրիայում խլել են թուրք զինվորականների կյանքեր։
Հեռախոսազրույցի ընթացքու երկրների առաջնորդները համաձայնել են, որ սիրիական ռեժիմը, Ռուսաստանը և իրանական ռեժիմը պետք է դադարեցնեն հարձակումները, քանի դեռ նրանց գործողությունները չեն հանգեցրել ավելի մեծ թվով խաղաղ բնակիչների սպանությանը կամ տարհանմանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
- Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
- Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին
- Սիրիացիները կորցրել են Իդլիբի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները