Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
Իրանում կորոնավիուսից մահացել է մեջլիսի պատգամավորներ Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակը։ Այս մասին գրում է independent.co.uk-ը՝ հղում տալով Իրանի պետական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ պատգամավորի մոտ հիվանդությունը նկատվել է օրեր առաջ։
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվել են նաև Իրանի առողջապահության փոխնախարարը և Իրանի փոխնախագահը։
Ըստ վերջին տվյալների՝ 1 օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացել է 43 քաղաքացի: 123 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել է 34-ի
- Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
- Իրանի առողջապահության փոխնախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով․ գրանցվել է արդեն 16 մահ
- Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան