Արագածը ներողություն է խնդրել. կանցկացվի ներքին հետաքննություն
«Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի՝ թիմերի միջև կայացած խաղի 2-րդ կեսին չմասնակցելու որոշման համար: «Արագածին» 0:3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել:
Ակումբի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, տվյալ որոշումը կայացվել է «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի կողմից: Որոշումը կայացվել է ներքին և արտաքին գործոնների հիման վրա:
«Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը: Այս ամենի առնչությամբ կանցկացվի ներքին հետաքննություն, որի արդյունքների մասին կհայտնենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան պարզ կլինի»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները