Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, նրա անձեռնմխելիությունը խախտվել է: Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
«Սահմանդրության 140 հոդվածով՝ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Կներեք, բայց արտակարգ դրության հրամանագիր ստորագրելը՝ աշխարհի ոչ մի երկրի ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ իր լիազորություններից բխող գործողություն չէ: Դա այն կլասիկ դեպքն է, ինչի համար տրվում է անձեռնմխելիությունը», - ասաց նա:
Ա. Օրբելյանի խոսքով, այս գործը պետք է կարճվի դատավարական կոպտագույն խախտումների պատճառով:
«ՄԻԵԴ-ի բազմաթիվ գործեր կան. եթե կոպտագույն խախտումներ են տեղի ունենում, դատական գործը չի կարող շարունակվել, չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար դատաքննության ավարտ: Անմեղության կանխավարկածի խախտումը հաստատվել է դատարանի որոշմամբ, բողոքարվել է Վերաքննիչ, մնացել է ուժի մեջ, բողոքարկվել է Վճռաբեկ…: Մեր դատական համակարգում ունենք դատարանի ակտ, որտեղ ուղղակի նախատեսված է՝ պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է»,- ասաց Ռ.Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին
- Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել
- Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
- ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյան. Հիմնավոր կասկած ունեմ, որ 600 հատորում կան բավարար նյութեր տասը սպանությունները բացահայտելու համար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը
- Քոչարյանի փաստաբան. Քննիչի և դատախազի գործողությունները մեր կասկածները խորացնում են
- Դատավոր Արմեն Դանիելյանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան