Միկոյան. Վիլիսի հետ կապված լուրը ԱԺ ամբիոնից շրջանառած Ստյոպա Սաֆարյանը ՀՔԾ-ում ասել է, որ անձամբ չի տեսել
Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի հետ կապված այն հանգամանքին, որ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի:
«Այս վիլիսը ոստիկանության Գուգարքի բաժնի վիլիսն է, որով պարեկապահակային ծառայություն էին անցկացնում երեք ոստիկան: Երեքն էլ ծեծի են ենթարկվում ու մեկը պարզապես միայնակ փորձում է գազազած ամբոխից ճողոպրել», - ասաց նա:
Բ. Միկոյանը նշեց, որ ղեկին գտնվող ոստիկանը դուրս է եկել, որպեսզի փախչի, դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից: Ոստիկանների ծեծի ենթարկելու ժամանակ նրանցից մեկից խլվել է նրա «Մակարով» զենքը:
«Այս վիլիսի, իբր վրաերթի հետ կապված միֆը ծնվել է հենց մարտի 1-ին ցույցի ժամանակ: Ոստիկանության վիլիսի հետ կապված լուրերը հետագայում մի քանի օր անց Ազգային ժողովի ամբիոնից շրջանառել է Ստյոպա Սաֆարյանը: Նա մի քանի օր հետ հրավիրվել էր ՀՔԾ, ասել է, որ անձամբ չի տեսել, որ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի ենթարկի որևէ անձի, տեսել է բազմության մեջ մխրճվող ոստիկանական վիլիսը, վրաերթի դեպքի մասին հայտնել է իրեն անծանոթ մի տղամարդ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողը:
Հարակից հրապարակումներ`
- Խուդոյան. Եթե ցուցարարը մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց
- Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ
- Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին
- Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել
- ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ
- Քոչարյանի փաստաբան. Քննիչի և դատախազի գործողությունները մեր կասկածները խորացնում են
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Քննությունը գնացել է մեղադրական ապացույցներ հավաքելով
- Դատավոր Արմեն Դանիելյանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան