Վերջին օրերին Իրանից օդանավով ՀՀ է տեղափոխվել 130, ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի
Փետրվարի 25-28-ն Իրանից օդանավով Հայաստան են տեղափոխվել 130 ՀՀ քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229, որոնց մեծ մասի հետ դեսպանությունն ունեցել է մշտական կապ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է, և դեսպանությունն ստեղծված պայմաններում իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործառույթները:
Դեսպանությունից նաև հայտնում են, որ փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները և նրանց տրվում է անհրաժեշտ տեղեկատվություն:
Օդային և ցամաքային սահմանով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին տրվում է տեղեկատվական, կազմակերպական աջակցություն և հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ: Մեկնողների հետ կա ուղիղ կապ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ: ԻԻՀ համաճարակային վիճակի մասին, ըստ նահանգների, ամենօրյա տեղեկություններ են փոխանցվում ՀՀ պետական մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
- Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
- Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը
- Իրանից Երևան հասած բեռնատարի վարորդը ջերմաչափվում էր
- Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
- Իրանից ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել. Ա.Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին