Ռոման Պոլանսկին չի մասնակցել «Սեզարին»
Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին հայտնել է, որ չի մասնակցում ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխությանը կապված իր հասցենին հնչող սպառնալիքների հետ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխության ֆավորիտն է համարվում Պոլասկու «Սպան և լրտեսը» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, ռեժիսորի ֆիլմը ներկայացված է 12 անվանակարգում։
Հիշեցնենք, որ «Սեզար» կիոնամրցանակաբաշխության ղեկավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել մրցանակի հավակնորդների անունները հայտարարելուց հետո: Ֆեմինիստական կազմակերպությունները քննադատել էին նրանց այն պատճառով, որ Ռոման Պոլսնակու «Սպան և լրտեսը» ֆիլմն առաջադրվել է 12 անվանակարգում:
40 տարի շարունակ Պոլանսկին թաքնվում է ամերիկյան արդարադատությունից։ 1977 թվականին ռեժիսորին ԱՄՆ-ում մեղադրել են բռնաբարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկու շուրջ առաջացած սկանդալը «Սեզարը» թողել է առանց կինոակադեմիկոսների
- Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել
- Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան
- Ֆրանսիացի դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Պոլանսկուն բռնաբարության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա