Սարգիս Գրիգորյան. 2008 թ. մարտի 1-ին առկա էր հուժկու վտանգ ներքին անվտանգությանը
Նախագահը լիազորված էր Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին, որը պատշաճ կատարվել է նախագահի կողմից: Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սարգիս Գրիգորյանը:
Արտակարգ դրության հետ կապված նա նշեց, որ 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածը հստակ սահմանում է նախագահի այդ լիազորությունները՝ եթե առկա էր սահմանադրական կարգին սպառնացող վտանգ, իսկ 2008 թ. մարտի 1-ին այդ վտանգն անմիջականորեն առկա էր:
«2008 թվականի մարտի 1-ին առաջացել էին այնպիսի վտանգներ, որոնց դիմակայելու համար սովորական սահմանադրական միջոցները բավարար չէին: Մարտի 1-ի իրադարձությունները ստեղծել էին բացառիկ իրավիճակ, որի դեպքում պետք է կասեցվեին սահմանադրական կարգավորումների մի մասը և դրանք փոխարինվեին բացարձակ կարգավորումներով: Առկա էր հուժկու վտանգ ներքին անվտանգությանը, որոնք պահանջում էին հատուկ միջոցների իրականացում»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Նրա խոսքով, 2008 թ. մարտի 1-ի ընդունված արտակարգ դրության հրամանագիրը բացառապես հենվում էր Սահմանադրության մեջ նշված իրավական հիմքերի վրա:
«Թե հրամանագիրը, թե կիրառված միջոցառումները համապատասախանել են երկու հիմնական սկզբունքներին՝ օրիանականությանն ու համաչափությանը: Արտակարգ դրությունը հայտարարվել է նորմատիվ իրավական ակտով, եղել է հրամանագիր, նախագահի լիազորությունների շրջանակներում: Ինչ վերաբերում է համաչափությանը, ապա քաղաքացու որոշ իրավունքների սահմանափոկումները կրել են ժամանակավոր բնույթ, համապատասխանել են վտանգի աստիճանին, պահպանվել են Սահմանադրության 44-րդ հոդվածի պահանջները»,- ասաց Ս.Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միկոյան. Վիլիսի հետ կապված լուրը ԱԺ ամբիոնից շրջանառած Ստյոպա Սաֆարյանը ՀՔԾ-ում ասել է, որ անձամբ չի տեսել
- Խուդոյան. Եթե ցուցարարը մարտական նռնակ կարող է ունենալ, ինչո՞ւ չի կարող ունենալ հատուկ միջոց
- Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ
- Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին
- Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն այն գործը չէ, որտեղ զոհերի մահվան հանգամանքը պետք է պարզել
- ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը
- Քոչարյանի փաստաբան. Քննիչի և դատախազի գործողությունները մեր կասկածները խորացնում են
- Քոչարյանի փաստաբան. Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան