«Սեզարի» մրցանակակիրները
Նախօրեին կայացել է ֆրանսիական «Սեզար» 45-րդ մրցանակաբաշխությունը: Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի ընտրությամբ, 2020 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Լաջի Լիի «Թշվառները» (Les Misérables, 2019) ժապավենը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ռեժիսոր Նիկոլյա Բեդոսի «Հիասքանչ դարաշրջան» ֆիլմը արժանացել է «Սեզար» մրցանակի մի քանի անվանակարգում՝ լավագույն դեկորացիա, լավագույն օրիգինալ սցենար, իսկ ֆիլմում հանդես եկած Ֆանի Արդանը ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:
Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը» ստացել է երկու մրցանակ՝ լավագույն ռեժիսոր և լավագույն ադապտացված սցենար (համատեղ գրող Ռոբերտ Հարիսի հետ ), բացի այդ ժյուրին բարձր է գնահատել զգեստավորողի աշխատանքը:
Մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ ավանդական «Սեզար» պատվո մրցանակը, որը տրվում է կինոյի և մշակույթի աշխարհին մատուցած ծառայությունների համար, չի գտել իր տիրոջը: Արարողությունից քիչ առաջ հայտնի է դարձել, որ դերասան Բրեդ Փիթը, որին պետք է հանձնվեր այդ արձանիկը, հրաժարվել է այն ընդունել: LCI-ը նշում է, որ մինչ այժմ հայտնի չէ հրաժարվելու պատճառը: Դրանից հետո կազմակերպիչները փորձել են այլ դերասանների առաջարկել մրցանակը, այդ թվում Մեթ Դեյմոնին, որն այժմ Ֆրանսիայում նկարահանումների է մասնակցում, բայց ապարդյուն:
Լավագույն դերասան է ճանաչվել Ռոշդի Զեմը, լավագույն դերասանուհի՝ Անաիս Դեմուստյեն:
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Ժերեմի Կլապենի «Ես կորցրել եմ իմ մարմինը» ժապավենը:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոն, որի «Մակաբույծները», որը նաև ահյս տարի «Օսկար» է ստացալ լավագույն ֆիլմ անվանակարգում:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին չի մասնակցել «Սեզարին»
- Ռոման Պոլանսկու շուրջ առաջացած սկանդալը «Սեզարը» թողել է առանց կինոակադեմիկոսների
- «Սեզարի» հավակնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա