Սուարեսի հետ «Բարսելոնայի» պայմանագիրը կախված է ֆուտբոլիստի խաղերի քանակից
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կերկարաձգի պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, եթե հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղա թիմի խաղերի 60% -ում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Հունվարի սկզբին 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել աջ ծնկի կողային հատվածում, որից հետո վիրահատվել է։ Ամվբողջական վերականգնման համար ֆուտբոլիստից կպահանջվի 4-6 ամիս։
«Մի քանի տարի խաղերի ընթացքում ես ցավ ունեի ոտքի շրջանում։ Շատերն ինձ քննադատում էին, բայց ես համբերատար եմ, և ավելի ուժեղեցած եմ վերադառնալու», - ասել է ֆուտբոլիստը:
Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսին։
Սուարեսը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2014 թվականից։ Նա մասնակցել է 270 խաղային հանդիպման և խփել 191 գոլ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները