Դեսպանատուն. Թբիլիսի-Երևան չվերթների չեղարկումը կապված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով
«Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունց:
Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր երեկոյան 18:50-ին Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways, այնպես էլ Armenia Aircompany-ի ինքնաթիռները, սակայն Թբիլիսին չեղարկել է թռիչքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան