«Ժողովուրդ». «Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը ճիշտ համարել չեմ կարող». Խունդկարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը: «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետև մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, և հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»,- նկատեց նա:
Խունդկարյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվեց՝ ինչու նա չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: «Շուտով Դուք նորություն կստանաք և կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է բոլոր դատավորներից և ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որևէ հարց քննարկես: Դրա համար գոնե պետք է օրակարգ ձևավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերել որևէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է: Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: