Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 950-ի
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 942-ի, որոնցից 705 «Diamond Princess» նավի ուղևորներ են։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ վարակման դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Հոկայդո շրջանում՝ 67 քաղաքացի։ Տոկիոյում վարակման դեպքերը հասել են 36-ի։
Հայտնի է, որ Ճապոնիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 11-ի։
Վիրուսի տարածման պատճառով Ճապոնիայում դադարեցվել են զանգվածային միջոցառումները, փակվել են զվարճանքի կետերը՝ ներառյալ Տոկիոյի Դիսնեյլենդը, պետական գրադարանները, դիտման հարթակները և թանգարանները:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով «Լիվերպուլը» կարող է զրկվել չեմպիոնի տիտղոսից
- Տոկիոյի «Դիսնեյլենդը» և Օսակայի «Universal Studios»-ը կորոնավիրուսի պատճառով այսօրվանից կփակվեն
- Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան