Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը
Հայաստանի քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, պրակտիորեն որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան տաքություն, դրա համար է դիմել բժշկական հաստատություն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով, նրա հետ եղել է կինը, որևէ սիմպտոմ չունի, նրա մոտ նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական։
Նա տեղեկացրեց, որ մեկուսացվել է նրան և կնոջը տուն տարած քաղաքացիները, նրանց տուն չեն գնացել տաքսով, իսկ տնից հիվանդանոց են գնացել շտապօգնության մեքենայով, որի անձնակազմը մեկուսացվել է։ Օդանավի բոլոր ուղևորները նույնպես հսկողության տակ են։
Նախարարը նշեց, որ հաճախ է լսում՝ ինչո՞ւ ամբողջությամբ չփակվեց սահմանը Իրանի հետ սահմանը։
«Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիների մուտքը չի կարող Հայաստան սահմանափակվել, ոչ միայն օրենքներով, նաև մարդասիրական ու հայրենիքի կողմից հոգածության սկզբունքով։ Սակայն ունենալով տեղեկատվություն, թե մոտավորապես քանի քաղաքացի է ցանկություն հայտնել օդային ճանապարհով վերադառանալ Հայաստան, կազմակերպվեց երկու չվերթ։ Ուղևորները զննվել են, դիմակներ է տրվել։ Որևէ մեկը չունենալով գանգատ, գնացել են տուն։ Ինչո՞ւ չի արվել կարանտին բոլորի համար։ Դա ապացուցված չէ, որ աշխատող գործիք է, որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից։ Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, հենց այդպես էլ պետք է լիներ»,- ամեն կերպ իենց գործողությունները, թե անգործությունը արդարացնում էր նախարարը։
Ա. Թորոսյանը նշեց, որ դիմանալով ձմռան վերջին 40 օրերին, այժմ շատ բարենպաստ վիճակում է, որովհետև տաք եղանակին վիրուսը ոչնչանում է։ Նախարարը հայտնեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի 117 թեստ է արվել, որից դրական արդյունք միայն մեկն է ցույց տվել։ Ներկա պահին մեկուսացված է 32 հոգի։ Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
Հարց՝ այդ դեպքում ինչու են խորհուրդ տալիս շուտ-շուտ լվացվել՝ օգտվելով առիթի՞ց։
Որպես օրինակ նախարարը բերեց գրիպը և դրա տեսակները, ասելով, թե՝ այ որ ստանդարտ եղանակը չի օգնում, նոր միանն տեստ են անում, որոշելու, թե գրիպի որ տեսակն է։
Հարց՝ դա չի՞ նշանակում, որ բուժումը ստանդարտ չէ։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Գրիգորյան. Քննարկել և հաստատել գարնանային արձակուրդի ժամկետների փոփոխման հարցը
- Վահան Արծրունի. Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
- Վերջին օրերին Իրանից օդանավով ՀՀ է տեղափոխվել 130, ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի
- «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
- Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան