Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են
Դպրոցների գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն մարտի 2- 8 –ը ներառյալ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Խորհրդակցություն ունեցանք, ներկա էին վարչապետը, առողջապահության նախարարն ու այլ գործընկերներ, որոշում կայացվեց, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջ, կտեղափոխվեն մարտի 2-8 ներառյալ։ Այս ընթացքում շտաբը, կառավարությունն իրավիճակը կուսումնասիրի, շաբաթվա վերջ մեր հետագա անելիքների, դասերը շարունակելու մասին որոշում կկայացնենք։ Կարծում ենք՝ այդ մի շաբաթը լիովին բավարար է լարվածությունը թոթափելու համար։ Մեր երեխաների առողջությունը, փոխվստահությունը, անվտանգությունը մեզ համար կարևորագույնն է։ Որոշումը կայացվում է նաև որոշակի կանխարգելիչ գործողություններ անելու համար»,- ասաց Ա.Հարությունյանը
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին, բուհերին։
Ա.Հարությունյանն ասաց, որ իրավիճակը պետության համար արտասովոր է, նման իրավիճակ կորոնավիրուսի հետ կապ չեն ունեցել ի տարբերություն այլ երկրների։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը
- Փաշինյան. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել
- Բաբկեն Պիպոյան. Միֆ էր այն պնդումը, թե տնային պայմաններում իրականացվում է ամենօրյա հսկողություն
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
- «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
- Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
- Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը
- Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ