Գևորգ Գրիգորյան. Քննարկել և հաստատել գարնանային արձակուրդի ժամկետների փոփոխման հարցը
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում #կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին:
Այժմ անհրաժեշտ է`
. Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը:
. Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի
. Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին և ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի
. Հնարավորության դեպքում բոլոր կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում
. Քննարկել և հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը
. Ռիսկի խմբում գնտվող անձանց բաժանել դիմակներ
Դեռևս այսքանը:
Սպասենք պետական մարմինների արձագանքին:
Հարգելի հայրենակիցներ,
խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր:
Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:
Սա բուժելի հիվանդություն է:
Առողջ եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր երթ չի լինի
- Վահան Արծրունի. Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան