Վահան Արծրունի. Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել
Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին գրում է. «Իրանից եկած վարակված ուղևորը բնականաբար վարակել է ինթնաթիռում գտնվողներին, անցակետի աշխատակիցներին, տաքսիստին և իր հարազատներին:
Ո՞նց կարելի էր վարչապետի կարգադրությունից հետո Իրանի սահմանը չփակել:
Ո՞վ է հիվանդի հետ առնչություն ունեցողներից զննվել, կորոնավիրուսի թեստ անցել, հոսպիտալացվել:
Ոչ ոք... սա հանցավոր թեթևամտության հետևանք է:
Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար:
«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան