Փաշինյան. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդի վիճակի մասին, նշել, որ նա տաքսուց չի օգտվել.
«Սիրելի հայրենակիցներ,
1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։
2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։
3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։
4. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։
5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Գրիգորյան. Քննարկել և հաստատել գարնանային արձակուրդի ժամկետների փոփոխման հարցը
- Բաբկեն Պիպոյան. Միֆ էր այն պնդումը, թե տնային պայմաններում իրականացվում է ամենօրյա հսկողություն
- Այսօր երթ չի լինի
- Վահան Արծրունի. Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան