Այսօր երթ չի լինի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
«Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,- նշում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք կա։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Արծրունի. Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
- Վերջին օրերին Իրանից օդանավով ՀՀ է տեղափոխվել 130, ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի
- Նիկոլ Փաշինյանը բուկլետ է բաժանում
- «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
- Իրանից Երևան հասած բեռնատարի վարորդը ջերմաչափվում էր
- Փաշինյան. Թու, թու, թու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան