Կորոնավիրուսի ախտորոշումը և բուժումը անվճար է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 28-ին նոր հրաման է ստորագրել, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից:
Նախարարի հրամանով սահմանվել են նաև ծառայությունների փոխհատուցման չափերը հիվանդանոցներին՝ հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը՝ 9000 դրամ, հիվանդանոցային համաճարակաբանական դիտարկման, ախտորոշման ճշտման կամ շուրջօրյա հսկողություն պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում՝ մեկ օրը 15,000 դրամ, առավելագույնը՝ 150,000 դրամ:
Այս հրամանի կատարման հսկողությունը հանձնարարվել է առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին: Հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են
- Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը
- Փաշինյան. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
- «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
- Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
- Փաշինյան. Թու, թու, թու
- Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք