Գերմանիայի ՆԳ նախարարը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել է կանցլեր Անգելա Մերկելի հետ ձեռքսեղմումից: Նման որոշումը քաղաքական գործիչը կապել է կորոնավիրուսով վարակվելու վախի հետ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, տեղի ունեցածի մասին գրել է գերմանական Bild-ը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր միգրանտների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Մերկելը մոտեցել է Զեեհոֆերին պարզած ձեռքով: Բարևելուց նախարարը հրաժարվել է: Մերկելը չի շփոթվել և իրավիճակին վերաբերվել է հումորով. կանցլերը բարձրացրել է ձեռքն ու ցույց տվել ափը, ինչից հետո քաղաքական գործիչները ծիծաղել են:
Գերմանական մի քանի ԶԼՄ-ների տվյալներով, Հորսթ Զեեհոֆերը նախօրեին որոշել է հրաժարվել ձեռքսեղմումից, քանի որ վախենում է կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը հասավ Հորդանան
- Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել
- Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի
- Նարեկ Զեյնալյան. Կորոնավիրուսի այս իրավիճակին պետք է վերաբերվել բավականին լուրջ
- ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան․ Հնարավոր է վերահսկել այն արագությունը, որով տարածվում է կորոնավիրուսի բռնկումը
- Չինաստանի կորոնավիրուսային առաջին հիվանդանոցի հիվանդները «վերջացել են»
- Կորոնավիրուսից մահացել է Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդատուն
- COVID-19. Աշխարհի երկրների մեկ երրորդից ավելին համաճարակի գոտում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին