Գերմանացիները մնացել են առանց սառցե գինու
Գերմանիայում գինեգործները պատմության մեջ առաջին անգամ չեն կարողացել տաք ձմռան պատճառով խաղող հավաքել սառցե գինի (այսվայն) արտադրելու համար, որն արվում է սառեցված պտուղից:
Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, Գինու գերմանական ինստիտուտի ներկայացուցիչն ասել է, որ այս ձմեռ Գերմանիայի 13 գինեգործական շրջաններից ոչ մեկում ջերմաստիճանը չի իջել այս ալկոհոլային ըմպելիքի համար անհրաժեշտ -7 աստիճանի:
Հայտնի է, որ 2017-ին երկրի միայն 7 գինեգործական ընկերություն էր կարողացել հավաքել համապատասխան բերք: 2014 թվականից այդ գինու շշերը չափազանց հազվադեպ են հանդիպում: