COVID-19. Աշխարհի երկրների մեկ երրորդից ավելին համաճարակի գոտում է
Այսօր գրեթե 70 երկրում տարածված է կորոնավիրուսի համաճարակ, Եվրամիությունում ամենավատ վիճակը Իտալիայում է, որտեղ այսօր առավոտյան արձանագրվել է COVID-19 վարակի ավելի քան 1700 դեպք:
Եվրանյուզի հաղոդրմամբ, Ֆրանսիայում գրեթե մեկ շաբաթում վարակվածների թիվը մի քանի անգամ ավելացել է, այժմ կազմում է 130 մարդ: Շաբաթ օրվանից շենքերում արգելված են զանգվածային միջոցառումները: Երեկ Լուվրի արհմիության աշխատակիցները հավաք են արել, հրաժարվել են շարունակել աշխատանքը, աշխարհի ամենահայտնի թանգարանը փակվել էր:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ սա նոր վարակ է, բայց իրենք ունենք բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի այն հաղթահարեն:
«Մենք ունենք ամենաժամանակակից հիվանդանոցները, մենք ունենք հիանալի առողջապահական համակարգ: Մենք կարող ենք հաղթել համաճարակի»,- ասել է նա:
Սեուլի պաշտոնական հաղորդագրության համաձայն ՝ ընդհանուր առմամբ 93 երկիր սահմանափակում է զբոսաշրջիկների և գործարարների մուտքը Հարավային Կորեա ՝ կորոնավիրուսի պատճառով: Ներկայումս Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 4200 դեպքեր, հաստատված գրեթե 500 նոր դեպքեր:
Ճապոնիայի դպրոցների մեծ մասում դադարեցվել է դասապրոցեսը:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 26 քաղաքացի
- ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով
- Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խումբը նիստ է անցկացնում
- COVID-19 վերջին թարմացումները. Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի 50% աճ կա
- Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Չինաստանի ամենատարեց՝ 98-ամյա կորոնավիրուսով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից
- Լուվրը փակվել է կորոնավիրուսի հարցով խորհրդակցության պատճառով
- Կորոնավիրուսի ախտորոշումը և բուժումը անվճար է
- Շանհայից վերադարձած ՀՀ քաղաքացի. Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ