Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Ինդոնեզիայում երկու մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «Jakarta Post»-ին։
Նշվում է, որ հիվանդությունը գրացվել է 64-ամյա կնոջ և նրա 31-ամյա դստեր մոտ։ Նրանք փետրվարի սկզբին կապի մեջ են եղել ճապոնացիների հետ, իսկ արդեն Մալազյայում նրանց մոտ ի հայտ է եկել կորոնավիրուսը։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է, որ երկրում 100-ից ավելի հիվանդանոցներ ունեն կարանտինային սենյակներ, որոնք հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով։
Հիվանդները ապրում են Դեպոկ քաղաքում: Նրանք ներկայումս գտնվում են Ջակարտայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկում։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19 վերջին թարմացումները. Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի 50% աճ կա
- Չինաստանի ամենատարեց՝ 98-ամյա կորոնավիրուսով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից
- Կորոնավիրուսի ախտորոշումը և բուժումը անվճար է
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի