Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 26 քաղաքացի
Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերը հասել են 26-ի։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Չոն Ըն Գյոնը, փոխանցում է ria.ru-ն։
Նշվում է, որ այժմ 34 մարդու մոտ կորոնավիրուսի լուրջ ախտանիշներ են հայտնաբերվել, 19 հիվանդ ծանր վիճակում է:
Ընդհանուր առմամբ, հիվանդության 3081 դեպք գրանցվել է Տեգուում, 624 դեպք՝ Կյոնսան-Պուկտոյում։ Վարակվածների 62 տոկոսը կանայք են, որոնց մեջ գերակշիռ մաս են կազմում 20-30 տարեկանները՝ 29.3 տոկոս։ Մինչև 9 տարեկանների սահմանում վարակվել է 32 մարդ, իսկ 10-20 տարեկանների շրջանում՝ 169 մարդ։
Նախկինում հաղորդված 22 մահվան դեպքերը գրանցվել են տարիքային հետևյալ խմբերում՝ 1 հոգի 30-40 տարեկան, 1 հոգի 40-50 տարեկան, 5 հոգի 50-60 տարեկան և 15 հոգի՝ 60-ից բարձր։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան