Նարեկ Զեյնալյան. Կորոնավիրուսի այս իրավիճակին պետք է վերաբերվել բավականին լուրջ
«Իհարկե, կորոնավիրուսի այս իրավիճակին պետք է վերաբերվել բավականին լուրջ, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է, ոչ ճիշտ հետևանքներ կարող է ունենալ, քան կշռադատված և հստակ տվյալների վրա կայացրած որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, բայց պետք չէ թերագնահատել, պետք է բավականին լուրջ վերաբերվել այս հարցին, լուրջ պատրաստվել, պլանավորել ամեն ինչ, բայց պետք չէ հավելյալ խուճապային տրամադրություններ ստեղծել:
Ինչ վերաբերում է դիմակներին, նա նշեց, որ տեղեկատվություն չունի, թե այս պահի դրությամբ ինչ է անում կառավարությունը, արդյոք գնելու փորձեր կատարում է, թե ոչ:
«Կարծում եմ՝ արտասահմանից գնելու փորձեր կարվեն հավելյալ պահեստավորելու համար, բայց նշեմ, որ ունենք որոշակի քանակություն, չգիտեմ՝ ինչքան»,- ասաց Ն.Զեյնալյանը:
Նա նաև նշեց, որ դիմակ կրելի չի նշանակում, որ մարդը 100 տոկոս ապահովագրված է վարակվելուց:
Հարցին՝ արդյո՞ք քննարկվում է սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը հետաձգելու հարցը, նա նշեց, որ, բնականաբար, կախված է իրավիճակի փոփոխությունից, այս մեկ շաբաթում ինչպիսի փոփոխություններ կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան․ Հնարավոր է վերահսկել այն արագությունը, որով տարածվում է կորոնավիրուսի բռնկումը
- Փաշինյան. Պետք չէ խուճապային գնումներ անել
- Նիկոլ Փաշինյան. Այս պահին սպասում ենք կորոնավիրուսի ինը թեստերի պատասխանների
- Փաշինյան. Հնարավորինս սահմանափակեք դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները
- ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով
- Շանհայից վերադարձած ՀՀ քաղաքացի. Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ
- Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են
- Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը
- Փաշինյան. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել
- Փաշինյան. Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա