Սիրիայում կրկին բախվել են Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը. Ռուբեն Սաֆրաստյան
«Իրադրությունը Սիրիայի Իդլիբի նահանգում սրված է և միտումներ կան, որ էլ ավելի կարող են սրվել»,–այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի Ռուբեն Սաֆրաստյանը լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում: Բանախոսի խոսքերով այն տարածաշրջանում աշխարհաքաղաքական երկու ուժային կենտրոնների Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախման հետևանք է։
«Սիրիան դարձել է տարածաշրջանի երկու ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար մի տարածաշրջան, որտեղ նրանք պայքարում են Մերձավոր Արևելքում, իրենց դիքերն ուժեղացնելու համար։ 2015 թվականին երբ խոցվեց ռուսական օդուժի ինքնաթիռը, նրանք կանգնած էին մեծ լարվածության առաջ։ Բայց ելնելով աշխարհաքաղաքական շահերից կարողացան հարթել այն և 2017-18 թթ մենք տեսանք ռուս–թուքական մերձեցում Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում»,– հայտարարեց Սաֆրաստյանը և նկատեց, որ այդ մերձեցմանը նպաստել է այն, որ Ռուսաստանը մեծապես շահագրգռված է եղել, որ Թուրքիան հնարավորինս թուլացնի իր կապերն ՆԱՏՈ–ի և ԱՄՆ–ի հետ, իսկ Թուրքիան ցանկացել է, որ ավելի ինքնուրույն քաղաքակնություն վարի Մերձավոր Արևելքում։
«Աշխարհաքաղաքական առումով երկու երկրների միջև ընդհանուր մոտեցումներ կան, բայց այդ մերձեցման արդյունքում պարզվեց, որ նրանք վերջին հաշվով աշխարհաքաղաքական առումով մնում են հակառակորդներ, որովհետև երկուս ել ուզում են ուժեղացնել իրենց դիրքերը տարածաշրջանում և այդ բախումը տեղի ունեցավ Իգլիբի նահանգում»,– հայտարարեց թուրքագետը և տեղեկացրեց, որ թուրքական զորամիավորումները և նրանց հսկողության տակ գտնվող ջիհադիստական, ծայրահեղական, ահաբեկչական խմբաբորումները ռուսական հրետանու հարվածից կրած կորուստներից հետո անցան են հարձակման և վերջին 1-2 օրվա ընթացքում վերահսկողության տակ առել նահանգի 20 բնակավայր։
Թուրքագերը նկատեց, որ դրան նպաստել է նաև այն, որ ռուսական օդուժը չի միջամտում վերջիններիս գործողություններին. «Թուրքիան շահագրգռված է, որ իր հսկողության տակ գտնվող ջիհադիստական, ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումների միջոցով պահի այդ տարածաշրջանն իր վերահսկողության տակ՝ որպեսզի դրանով ավելի շատ ազդեցություն ունենա Սիրիայի առաջիկա նոր զարգացումներկ վրա, որը լինելու է նրա քաղաքական տրանսֆորմացիան»։
Ըստ Սաֆրաստայի Սիրայի շուրջ զարգացումներն առաջիկայում նոր միտումներ կունենան։ «Ռուսաստանը հայտարարեց, որ այլևս չի ապահովի թուրքական ուժերի անվտանգությունը Իդլիբի նահանգի օդային տարածքներում։ Տեսնենք, թե որքանով այն կհամապատասխանի իրականությանը»,– նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը և կանխատեսեց, որ մարտի 5–ին Մոսկվայում կայանալիք Պուտին–Էրդողան հանդիպմանն ընդառաջ կողմերը Սիրիայում կփորձեն զսպվածություն ցուցաբերել, սակայն այն դժվար կլինի, քանի որ հանդիպումից առաջ երկուսն էլ ուզում են ուժեղացնել դիրքերը ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան