Վիտալի Բալասանյան. Կցանկանայի, որ այս ընտրություններից բոլորս դուրս գանք համախմբված
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական և Փակահան համայնքներ: Ընտրողների հետ հանդիպմանը նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հինադրույթները: Հայտնում են նախագահի թեկնածուի գրասենյակից։
«Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բազմաթիվ չլուծված հարցեր կան: Արոտավայրերի հարցն է, վարելահողերի հարցը, ճանապարհների հարցը: Այնպիսի տպավորություն է, որ մենք արհամարհված ենք: Մենք չենք ուզում արհամարհված լինել ոչ մեկի կողմից»,- ասել է Արցախի հերոսը։
Նա նշել է, իր թիմին ծանոթ են համայնքային խնդիրները, և իր նախընտրական ծրագիրը տալիս է բոլոր խնդիրների լուծումը:
«Իմ խնդրանքն է՝ ում ուզում եք՝ ընտրեք, բայց ճիշտ որոշում կայացրեք: Չլսեք մարդկանց, որոնք ընտրություներից առաջ հայտնվում են համայնքներում և զանազան խոստումներ տալիս: Հասկացանք, որ սոցիալական խնդիրներ ունեն, բայց մարդկանց ձանը, հաղթանակը չի վաճառվում»,- ասել է Վիտալի Բալասանյանը:
Թեկնածուն նշել է՝ կցանկանար, որ Արցախում ապրողներն անխտիր մասնակցեն ընտրություններին, և ապրիլի 1-ին բոլորը լինեն համախմբված։
Նախագահի թեկնածուն նշել է, որ Իրանին և Ադրբեջանին սահմանակից գյուղերին պետք է տրվի ռազմավարական շրջանի կարգավիճակ, և դրանցում բնակվողները լինեն պետության հոգածության ներքո:
Վիտալի Բալասանյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, որոնք տարաբնույթ էին՝ սոցիալական խնդիրներ, ճանապարհների վիճակ, բուժկետի բացակայություն, մանկաբույժի բացակայություն, Արցախի հարց և այլն:
Վիտալի Բալասանյանը համարում է հանրության հետ երկխոսությունը կայացած:
«Դա խնդիրների լուծման կարևոր գրավականն է»,- ասել է նա
Հարակից հրապարակումներ`
- Հարձակվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա
- Վիտալի Բալասանյան. «Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ...»
- Վիտալի Բալասանյան. Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում
- Վիտալի Բալասանյան. Արցախում կան նախագահի թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին