COVID-19 վերջին թարմացումները. Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի 50% աճ կա
Իտալիայի իշխանությունները նախօրեին հայտնել են կորոնավիրուսով վարակի դեպքերի 50% աճի մասին։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության մարմինը հայտնել է, որ այժմ երկրում կա 1694 հաստատված կորոնավիրուսային դեպ․ շաբաթ օրը դեպքերի քանակը 1128 էր։ 34 մարդ մահացել է:
Իտալիան Եվրոպայում ամենաշատ տուժած երկիրն է, 2 ավիաընկերություններ՝ Դելտան և Ամերիկյանը, դադարեցրել են ուղիղ թռիչքները Նյու Յորքից Միլան այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը խստացրեց շրջագայությունները։ Վերջին թռիչքը երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք: Վերջին վերադարձի թռիչքը կլինի երեքշաբթի: Դելտան նշել է, որ մայիսի 1-ից կվերսկսվի թռիչքները դեպի Միլան, Հռոմի չվերթները կշարունակվեն: Կորոնավիրուսի պատճառով Միլանում Լա Սկալա օպերային տունը կփակվի մինչև մարտի 8-ը։
Եվրոպական այլ վայրերում երկրները պատրաստվում են ամենավատին։
Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարեց կանխարգելիչ խիստ միջոցառումների մասին, որոնք ներառում են 5000 մարդուց ավել հանրային հավաքների արգելում: Փարիզի Լուվր թանգարանի աշխատակիցները ստիպված էին փակել այն կիրակի՝ վիրուսի բռնկման վախի պատճառով, երբ երկրում դեպքերի թիվը շաբաթ օրը հասավ 130-ի:
Ժնևի ավտոսրահը չեղյալ հայտարարվեց այն բանից հետո, երբ Շվեյցարիայի կառավարությունը արգելեց բոլոր հասարակական և մասնավոր միջոցառումները, որոնց մասնակցում են ավելի քան 1000 մարդ, որպեսզի դադարեցնեն կորոնավիրուսի տարածումը:
COVID-19-ի վերջին թարմացումները
Ֆրանսիան հաստատել է կորոնավիրուսի 130 դեպք, Գերմանիան հայտնում է առնվազն 117 դեպքի մասին։
Իսպանիայում կա կորոնավիրուսի 76 դեպք, հայտնում են լրատվամիջոցները։
Կորոնավիրուսն այժմ տարածվել է ավելի քան 60 երկրներում։
Մեծ Բրիտանիան հաստատեց երկրում վիրուսի 12 նոր դեպք՝ ընդհանուր առմամբ 35։
ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգը հաստատել է վիրուսի դեպք տղամարդու մոտ, որը մեկնել էր Իտալիա, Ֆրանսիա և Իսպանիա։
ԱՄՆ-ն արգելում է ցանկացած օտարերկրյա քաղաքացու մուտքը երկիր, որը վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է Իրան։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրուսից մահացության դեպքերը 54-ն է՝ 978 վարակներից։
Ուոլ Սթրիթը վատագույն շաբաթն ունեցավ 2008-ի հոկտեմբերից ի վեր՝ կորոնավիրուսի վախերի պատճառով։
Հարավային Կորեան հաղորդել է հարյուրավոր նոր կորոնավիրուսի վարակի մասին։ Սեուլը հայտնել է 3,736 վարակվածի մասին։