ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան․ Հնարավոր է վերահսկել այն արագությունը, որով տարածվում է կորոնավիրուսի բռնկումը
Panorama.am-ի հարցազրույցը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջուն Յամադայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված և այս հարցում Ճապոնիայում կիրառվող փորձի մասին։
-Պարոն դեսպան, կորոնավիրուսի տարածումը մի նոր փորձություն է աշխարհի երկրների համար։ Ինչպե՞ս է Ճապոնիան պայքարում կորոնավիրուսի դեմ, կա՞ արդյոք որևէ պրակտիկա, որով կարող եք կիսվել Հայաստանի հետ:
-Մենք արդեն իսկ խնդրել ենք տարրական, կրտսեր, ավագ դպրոցներին, ինչպես նաև հատուկ կարիքների համար կրթական դպրոցներին, որպեսզի դրանք ժամանակավորապես փակվեն՝ այսօրվանից՝ մարտի 2-ից, մինչև գարնանային արձակուրդներ:
Կառավարությունը հնարավորինս ամեն ինչ անելու է՝ սատարելու տեղական իշխանությունների ջանքերին՝ ներառյալ սույն կարգավորումները հետդպրոցական խնամքի գարնանային արձակուրդի ժամանակ։ Մենք մտադիր ենք ստեղծել դրամաշնորհի նոր սխեմա, որը կկիրառվի՝ հրապարակայնորեն լուծելու եկամտի կրճատումը, որը կապված է ծնողների՝ աշխատանքից բացակայելու հետ՝ ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական աշխատողների համար:
Մենք նաև արագ կկազմենք, մոտակա 10 օրվա ընթացքում, շտապ օգնության քաղաքականության երկրորդ փաթեթը, որն օգտագործում է այս ֆինանսական տարվա արտակարգ իրավիճակների միջոցները, որոնք կազմում են ավելի քան 270 միլիարդ իեն:
Մենք կխթանենք հեռակա աշխատանքի կիրառումը հասարակության յուրաքանչյուր հատվածում՝ լիարժեք օգտագործելով հեռավար աշխատանքը և տեղեկատվական տեխնոլոգիաների այլ ձևերը, և այս ամբողջ փոփոխությունները միասին առաջ ենք մղում։
-Ինչպե՞ս է նոր կորոնավիրուսի ախտորոշումը կատարվում Ճապոնիայում։ Տեղեկություն կար, որ Ճապոնիայում թեստ է մշակվել, որը 30 րոպեում ախտորոշում է COVID-19-ը:
-Հնարավոր է վերահսկել այն արագությունը, որով տարածվում է բռնկումը: Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում մենք կլինենք կրիտիկական պահի այն հարցում, թե արդյոք բռնկումն արագ տարածվում է, թե վերահսկվում է:
Մենք աշխատում ենք՝ մշակելու նոր պարզ փորձարկման սարքավորումներ, որոնք հնարավոր կդարձնեն նվազեցնել վիրուսը հայտնաբերելու համար անհրաժեշտ ժամանակը, ներկայումս 2-3 ժամից մինչև 15 րոպե:
Մենք աշխատանքներ ենք տարել ռեագենտի մշակման և դրա ճշգրտության բարելավման ուղղությամբ, և մտադիր ենք օգտագործել այս մարտ ամսվա ընթացքում: Չնայած, որ համազգայնորեն մենք ունենք օրական ավելի քան 4000 սքրինինգ անցկացնելու հնարավորություն, մենք պետք է իրականացնենք բոլոր հնարավոր միջոցներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, որպեսզի կանխենք բռնկման հետագա տարածումը:
Չնայած ամբողջ երկրում վարակիչ հիվանդությունների համար նախատեսված է ավելի քան 2000 մահճակալ, մենք մտադիր ենք հասցնել այն ավելի քան 5000-ի:
Ճապոնիայում վիրուսի հաստատված ավելի քան 140 դեպքերում, ներառյալ նավի ուղևորների, մարդիկ արդեն վերականգնվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
- Պարոն դեսպան, ի՞նչ խորհուրդներ է տալիս կառավարությունը բնակչությանը, ինչը կարող է նաև օգտակար լինել հայերի համար:
-Հիմնականում խորհուրդը նույնն է բոլոր երկրների համար: Ամբողջ աշխարհում «խմբային վարակի» կանխարգելումը չափազանց կարևոր նշանակություն ունի: Լայնածավալ վարակների ռիսկից խուսափելու համար մենք պետք է դիմենք քայլերի, ինչպիսիք են ազգային մասշտաբով սպորտային կամ մշակութային միջոցառումների չեղարկումը, հետաձգումը կամ մասշտաբների նվազեցումը, որտեղ հավաքվում են շատ մարդիկ:
- Շնորհակալություն
Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի