Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց Թուրքիան որոշել է փախստականների հոսքի առջև բացել է Եվրոպա տանող «դարպասները»: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքիական իշխանությունների կայացրած այդ որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ:
Չնայած հույն ոստիկանների` փախստականների մուտքն արգելող միջոցներին, այնուամենայնիվ, հազարավոր փախստականներ կարողացել են անցնել Եվրոպա:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ արդեն 117.677 փախստականի հաջողվել է անցնել սահմանը և մուտք գործել Եվրոպա:
Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան