«Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
«Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել չեղարկել դեպի Իսրայել չվերթները։
Ընկերությունից հայտնում են. ««Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը, պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, համաձայն որի հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22 ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները: Ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին