Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի
Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության դեպքերի ավելացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը որոշել է երկարացնել ու խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ։
«Մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը։ Հինգ օրվա մեջ այդ գործընթացը կվերականգնվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստից հետո ամփոփելով նիստի արդյունքները։
Նա նշեց՝ իրանցի գործընկերների հետ մշտական կապի մեջ են, զորակցություն են հայտնում կառավարությանն ու ժողորդին ստեղծված իրավիճակում, ինչով կարողանան օգնելու են Իրանին՝ հաղթահարելու այս դժվարությունները։
Վերջին տվյալներով Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրուսից մահացության դեպքերը 54-ն է, կա 978 վարակակիր։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Այս պահին սպասում ենք կորոնավիրուսի ինը թեստերի պատասխանների
- Փաշինյան. Հնարավորինս սահմանափակեք դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան