Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Ռուսատանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացի։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Կորոնավիրուսով վարակվածը Ռուսաստանի քաղաքացի է, ով վերադարձել էր Իտալիայից։
Հիվանդությունը թեթև մակարդակում է։
Ասլան Սուբխանկուլովը պատմել է, որ վերջերս է վերադարձել Իտալիայից և իրեն վատ է զգացել։ Բժիկներին կանչել է իր իջևանած հանրակացարանի աշխատակիցը։ Երիտասարդին տեղափոխել են Մոսկվայի համար 1 ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրան պառկեցրել են 6 այլ հիվանդների հետ նույն սենյակում։
Նույն հիվանդասենյակում պառկած է եղել նաև Միլանից վերջերս վերադարձած մի քաղաքացի։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 4 ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանցից 3-ը եղել է «Diamond Princess»-ի ուղևորներ։ Չորրորդ քաղաքացին վիրուսն իր հետ Իրանից տարել էր Ադրբեջան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան