Փաշինյան. Հնարավորինս սահմանափակեք դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները
Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց նիստի արդյունքները։
Նախ, Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց հնարավորինս սահմանափակել դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները։
«Ընդհանուր առմամաբ առողջապահության նախարարությունը, կառավարությունը ձեռնարկում են անհրաժեշտ, հասու միջոցառումները, բայց մասնագետների ու այսօրվա մեր քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,-ասաց կառավարության ղեկավարը։
Փաշինյանը բոլոր քաղաքավիներին հորդորում է հետևել առողջապահության նախարարության հորդորներին, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ում մոտ կան որոշակի աշխատանշաններ, անպայման դիմել բուժհաստատություններ։
«Բնական է, որ վերջին օրերին ահազանգերի թիվն ավելացել է, բայց բարեբախտաբար դրանցից որևէ մեկը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է այլ ուղղություններով ավիահաղորդակցության սահմանափակումների մասին հարցին, ապա վարչապետն ասաց՝ չեն կարող բոլոր ուղղություններով հաղորդակցությունը փակել ու հարյուր տոկոսով մեկուսանալ։
«Առավել ինտենսիվ աշխատանք կատարում ենք ամենառիսկային ուղղությունների մասով»,-ասաց նա։
Նշենք, որ Իտալիայում կիրակի օրվա ընթացքում կորոնովիրուսով վարակի դեպքերն ավելացել են 50 տոկոսով։ Հիվանդների թիվը հասել է 1694-ի, 34 հիվանդ մահացել է։