Փաշինյան. Պետք չէ խուճապային գնումներ անել
Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ քննարկվել է շուկայում առկա իրավիճակը։
«Սիրելի հայրենակիցներ, պետք չէ խուճապային գնումներ կատարել խանութներից։ Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ՝ մասնավորապես ամենակարևրո դիմակների, բայց այդ պրոբլեմը միայն մեր երկրում չէ»,-ասաց նա։
Կառավարության ղեկավարի խոսքով, կան ընկերություններ, որոնք պատրաստ են այս պահին դիմակներ ներկրել, բայց քանի որ մեծ պահանջարկի հետևանքով դրանց գինն էլ այլ երկրներում ավելացել է, ընկերությունները մտավախություն ունեն, որ իրենց կմեղադրեն սպեկուլյացիայի համար։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին աշխատում է նրանց հետո, պետք է աշխատենք, որ շուկայում օբյեկտիվ գին լինի դիմակների համար։ Քանի որ դրանք թանկացել են միջազգային շուկայում, նոր խմբաքանակների դեպքում, ենթադրվում է, որ գնի բարձրացում կլինի»,-ասաց նա։
Անտիսեպտիկ միջոցների արտադրություն Հայաստանում կա, արտադրողները հավատացրել են՝ պատրաստ են նոր խմբաքանակներ արտադրել։
Փաշինյանը հիշեցրեց միջազգային մամուլի վերնագրերը՝ այս իրավիճակում ամենավտանգավորը խուճապն է։
«Մեզ համար լավ առիթ է՝ հրաժարվելու ոչ հաճելի սովորություններից, ինչպես առողջապահության նախարարը կոչ արեց, հրաժարվենք համբուրվելով բարևելու պրակտիկայից։ Շատ ուրախալի է, որ մեր սոցցանցերում սկսել են հումորով վերաբերվել հիվանդությանը, հումորը՝ հումորը, բայց անլուրջ չի կարելի վերաբերվել, վտանգավոր հիվանդություն է, ինչպես այլ հիվանդություններ, բայց կառավարելի է»,-նշեց Փաշինյանը՝ կոչ անելով հրաժարվել խուճապային գնումներից, հայտարարություններից, կոչերից։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է դառնա խուճապային իրավիճակի բացակայության երաշխավորը։
«Իսկ դրա երաշխիքն այն է, որ բացառվում է՝ մենք ՀՀ քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն։ Սա ամենակարևոր արձանագրումն է»,-ասաց Փաշինյանը՝ հորդորելով հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ապրել բնականոն կյանքով։
Նա հայտարարեց, Ծաղկաձորում խուճապի մասին լուրերը խիստ չափազանցված էին, ինքը եղել է սրճարաններում, ռեստորաններում, ընտանիքի անդամների հետ գիշերել է այնտեղ։
Փաշինյանի խոսքով, մարդիկ կարող են կինո, թատրոն գնալ, ծննդյան տոներ նշել, բայց միաժամանակ պետք է շատ լվացվեն։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի
- Նիկոլ Փաշինյան. Այս պահին սպասում ենք կորոնավիրուսի ինը թեստերի պատասխանների
- Փաշինյան. Հնարավորինս սահմանափակեք դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան