Նիկոլ Փաշինյան. Այս պահին սպասում ենք կորոնավիրուսի ինը թեստերի պատասխանների
Կորոնոավիրուսի առումով իրադրության որևէ նեգատիվ փոփոխություն, բարեբախտաբար, չունենք։ Հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստի արդյունքները։
«Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք։ Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է։ Այս պահի դրությամբ մենք սպասում ենք ինը թեստերի պատասխանների»,-ասաց նա։
Վարչապետը խոստացավ, պատասխանները լինելուն պես հանրությանն արդյունքների մասին կտեղեկացնեն։ Նա մանրամասնեց, եթե պատասխանը դրական է լինում, կրկնակի թեստ է արվում։
«Հույս ունենք, որ չեն հաստատվի, իսկ եթե Աստված մի արասցե, հաստատվեն, դա չպետք է որևէ խուճապի առիթ լինի։ Հիշեցնեմ, սա հաղթահարելի հիվանդություն է, առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար այնպիսի ընթացք ունի, որևէ ախտանիշ չունի, ջերմություն չունի։ Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնում իր սենյակում հեռուստացույց է նայում»,-ասաց նա։
Ծաղկաձորում մեկուսացվածներն էլ որևէ խնդիր չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հնարավորինս սահմանափակեք դեպի Իտալիա, Թուրքիա ուղևորությունները
- Ինչպե՞ս են սնունդ փոխանցում Ծաղկաձորում մեկուսացվածներին